«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ոստիկանության պարզաբանումը Եռաբլուրում մեքենաներից գողության մասին

Ոստիկանության պարզաբանումը Եռաբլուրում մեքենաներից գողության մասին
02.04.2019 | 23:14

Այսօր, ժամը 11.00-ին և 12.20-ին, ոստիկանությունում քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված իրենց մեքենաներից գողություններ են կատարվել: Ոստիկանության պետն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Միևնույն ժամանակ, Վալերի Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը:

Դիտվել է՝ 2023

Մեկնաբանություններ